Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

«Հայ գեն» առանձին գոյություն չի ունենում, «թուրք գեն»՝ նույնպես

«Հայ գեն» առանձին գոյություն չի ունենում, «թուրք գեն»՝ նույնպես
09.02.2026 | 13:07

Հիմա սոցցանցերում շատ ակտիվ պտտվում են վիդեոներ, հոդվածներ, թե իբրև թուրքերը գենետիկ ԴՆԹ անալիզ են հանձնում, և իբրև պարզվում է 80%-ով հայեր են և այլն, խնդրում եմ ՉՏԱՐԱԾԵԼ նման հիբրիդային մանիպուլացիան, դա շատ վտանգավոր թեմա է:

Թուրքական հատուկ ծառայությունների կողմից է հավանաբար այս միֆը ստեղծվել:

Հայ լինելը ԴՆԹ թեստով չի որոշվում։

Հայ լինելը՝ պատմական հիշողություն է, մշակույթ է, լեզու է, ինքնություն է։

Թուրքիայի բնակչության մեծ մասը էթնիկ թուրք, չի ձևավորվել Կենտրոնական Ասիայից, այլ հիմնականում տեղական ժողովուրդների թրքացված ժառանգներն են։

Գոյություն ունեցող գենետիկայի թեստերը չեն աշխատում ազգությամբ, «հայ գեն» առանձին գոյություն չի ունենում, «թուրք գեն» նույնպես։

Տարածաշրջանը հազարամյակներ շարունակ խառնարան է եղել՝ ուրարտացիներ-հայեր, հույներ, ասորիներ, քրդեր, պարսիկներ, սելջուկներ։ Թեստը չի ասում՝ դու հայ ես, թուրք ես կամ հույն ես։

Դրանք ցույց են տալիս՝ գենետիկական նմանություն որոշ տարածաշրջանների հետ:

Մի խոսքով սա արվում է ցեղասպանությունը նսեմացնելու ու ժխտելու համար:

Թուրքիայի հիմնական թեզը տարիներ շարունակ սա է․

«Ցեղասպանություն չի եղել, եղել են պատերազմական կորուստներ,

զոհվել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»։

ԴՆԹ «բոլորս խառն ենք» խոսույթը հենց սա է սպասարկում, որովհետև ենթատեքստը սա է դառնում․

«հայ–թուրք բաժանումը արհեստական է»

«զոհն ու ենթադրյալ հանցագործը նույն հասարակության մաս են»,

«ուրեմն խոսքը ոչ թե ցեղասպանության, այլ քաոսային պատերազմի մասին է»։

Սա պատասխանատվությունը լուծելու տեխնոլոգիա է, ոչ թե պատմության բացատրություն։

Սա նոր փուլ է ժխտման մեջ՝ ոչ կոպիտ, այլ «խելացի»:

Եթե առաջ ասում էին․ «չի եղել», հիմա ասում են․

«բոլորս նույնն ենք եղել»:

Սա կոչվում է soft denial / լղոզող ժխտում։

Աշխարհում այն շատ ավելի արդյունավետ է, քան բացահայտ ժխտումը։

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3163

Մեկնաբանություններ